Xiaomi-ն 144 ՄՊ տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Հնդկական ինսայդեր Սուդհանշու Ամբհորեն, որը պարբերաբար ԶԼՄ-ներին է փոխանցում տարատեսակ հետաքրքիր նորություններ, տեղեկացրել է Xiaomi-ի հաջորդ սմարթֆոնի մասին, որը կունենա շուկայում գոյություն ունեցող ամենահզոր տեսախցիկը:

Xiaomi-ի նոր սմարթֆոնի տեսախիկը կլինի 144 ՄՊ թողունակությամբ: Անցյալ տարի Xiaomi-ն թողարկեց իր 108 ՄՊ հզորությամպ տեսախցիկ ունեցող սմարթֆոնը՝ Xiaomi Mi CC9 Pro-ն, որն անցյալ շաբաթ հանեցին վաճառքից, ընդամենը 4.5 ամիս շուկայում մնալուց հետո:

Մասնագետները կարծում են, որ այս մոդելը կդառնա Xiaomi Mi CC9 Pro-ի իրավահաջորդը, որը շուկա դուրս կգա այս աշնանը՝ Xiaomi Mi CC10 Pro անունով: