@AndroidSaint անվանումով թվիթերյան օգտատերն իր միկրոբլոգում մի քանի պոստեր է տեղադրել, որտեղ երևում են Xiaomi ընկերության նոր արտադրանքները:
Այսօր, ընկերության 10-ամյակին նվիրված Mi Fan Festival-ի շրջանակում Xiaomi-ն մեծ մամուլի ասուլիս է տալու, որտեղ էլ ներկայացնելու է իր նորարարական ապրանքները:


Ներկայացնելու են միանգամից 22 նորարարություն:

Պոստերներից երևում է, որ մեզ ներկայացնելու են նոր լվացքի մեքենա, որը շատ նման է Mijia Internet Washing Machine & Dryer 1C-ին, երկու նոր հեռուստացույց, այդ թվում Redmi Max 98-ը, օդի մաքրման ու խոնավեցման համակարգ, նոր նորթբուք ու երկդռնանի սառնարան: Հայտնի է նաև, որ ընկերությունն առաջին անգամ կներկայացնի Redmi բերդնի ֆիթնես-թևնոցը:

Ասուլիսը կսկսվի ժամը 22,00-ին: