Windows 10-ը թարմացումից հետո ավելի քիչ տեղ կզբաղեցնի

Microsoft-ը Windows 10 –ի նոր թարմացում է թողարկելու՝ 20H1 անվանումով: Թարմացումը կլինի կա՛մ այս ամսվա վերջին, կա՛մ հաջորդ ամսվա կեսին: Այդ թարմացման մեջ մի քանի նորարարություն կլինի: Ամենակարևորն այն է, որ կնվազեցվի ծանրաբեռվածությունը կենտրոնական պրոցեսորի վրա, նաև կփոքրացվի օպերացիոն համակարգի ընդհանուր ծավալը:

Նաև կբարելավվի որոնման համակարգը, որը կդառնա ավելի հասանելի ու ինտուիտիվ: