AR Harry Potter խաղում հետաքրքիր նորություն կա մեկուսացվածների համար

Harry Potter: Wizards Unite – «Հարրի Փոթեր- լրացված իրականություն» խաղը, որը ստեղծել են նույն այն մարդիկ, որոնց մենք պարտական ենք Pokémon Go խաղով, այնքան էլ այն մարդկանց համար չէ, որոնց ստիպողաբար պահում են կարանտինում, որպեսզի կանխարգելեն կորոնավիրուսի տարածումը։ Ի տարբերություն շատ խաղերի, որոնք ուղղակի ծաղկում են այս օրերին մեկուսացված քաղաքացիների հաշվին, Wizards Unite -ը դա մի խաղ է, որը գրեթե ամբողջությամբ հիմնված է մաքուր օդին զբոսանքների վրա։ Դրա միջոցով դու հանդիպում ես այլ խաղացողների հետ, հիմնականում հասարակական վայրերում։ Սակայն Wizards Unite -ի ստեղծագործական թիմը այս հարցի լուծումը գտավ։ Knight Bus, որն ավելացվել է խաղին, որպեսզի խաղացողները կարողանան շարունակել կախարդական մենամարտերը։ Հակառակ դեպքում, նրանք ստիպված էին լինելու դուրս գալ փողոց։  «Ամրոց» ռեժիմը նման է հեռավար ռեյդերին, որը վերջերս ավելացել էր Pokemin Go խաղում։ Այն օնում է տանը մնացած խաղացողներին։

Խաղացողները կարող են սեղմել «Ասպետական ավտոբուս» կոճակը, հենց քարտեզի վրա, և հայտնվել «Ամրոց»-ում, որը տեղակայված է Հոգվարթսում։ Հայտնվելով այնտեղ՝ խաղացողները կարող են շարունակել մենամարտել իրենց հակառակորդների հետ, օգտագործելով տարատեսակ արտեֆակտեր։

Ու, կարծես թե, այս նոր հավելումը չի սահմանափակվի միայն կարանտինի օրերով, և խաղացողները կշարունակեն խաղալ տանից, անգամ կարանտինից հետո, գրում է The Verge-ը։