2020-ի լավագույն սմարթֆոնները

Խոշոր տեխնոարտադրողները, մեկը մյուսին հերթ չտալով շարունակում են մեզ զարմացնել իրենց գերհզոր ֆլագմաններով։ Դրանք իրենց հզորությամբ հաճախ չեն զիջում միջին վիճակագրական համակարգիչներին։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում տեսախցիկներին։ Այս ընթացքւմ տեսանք HUAWEI-ի բյուջետային ֆլագմանը, Apple-ի առաջին հեռախոսը, որը երեք տեսախցիկ ուներ և այլն։

Ձեզ ենք ներկայացնում 2020 թվականի լավագույն սմարթֆոնները՝ iTTrend-ի ընտրությամբ։

Samsung Galaxy S20 Ultra

Այս տարի Samsung-ը թողարկեց հավասարզոր հզորությամբ երեք սմարթֆոն։ Galaxy S20 Ultra 5G-ի գլխավոր առանձնահատկությունը նրա տեսախցիկն է։ Այն համալրված է չորս սենսորներով (հիմնականը՝ 108 ՄՊ, հեռավար՝ 48 ՄՕ, լայնանկյուն՝ 12 ՄՊ և 3D-ToF՝ 0,3 ՄՊ)։ Հիմնական սենսորը by default նկարում է 12 ՄՊ թողունակությամբ և իրար է միացնում ոչ թե 4 պիքսել, այլ՝ 9։ Space Zoom տեխնոլոգիան թույլ է տալիս լուսանկարել մոտ 100 անգամ մոտեցնելով պատկերը։ Դրանից բացի, Galaxy S20 Ultra 5G-ն աշխարհում առաջին խելախոսն է, որը տեսաձայնագրում է 8K թողունակությամբ։

Մյուս առանձնահատկություններից է նոր ու հզոր Samsung Exynos 990 չիպը, 12ԳԲ Ram-ը, 12 Գհց հաճախականությամբ Dynamic AMOLED 2X էկրանը։ Ընդհանուր փաթեթն էլ կուրախացնի գնորդներին։ Ցուցակի մեջ են մտնում Galaxy Buds+ անլար ականջակալները, որոնք այժմ լիցքավորվում են Qi ստանդարտի ցանկացած անլար լիցքավորման սարքից։ Իսկ թեթև այն չես չես անվանի։ 6,9 դյույմ անկյունաչափով սմարթֆոնի քաշը 222 գրամ է։

iPhone 11 Pro

iPhone 11 Pro-ն Apple-ի առաջին սմարթֆոնն է, որում եռակի տեսախցիկ հայտնվեց։ Դրան համապատասխան փոխվեց նաև սմարթֆոնի կափարիչի դիզայնը։ Կհիշեք, թե ինչ մեմեր ու կատակներ հայտնվեցին տեսախցիկների դասավորության վերաբերյալ։

Դիմացից խելախոսն ավելի շատ նման է iPhone Xs-ին՝ 5․8 դյույմ անկյունաչափով էկրան իր շրջանակով, որը դեռ շարունակում է նկատելի մնալ, ի տարբերություն շատ այլ Android մրցակիցների։ Հետևի հատվածում տեղադրված են տեսախցիկները, յուրաքանչյուրը 12ՄՊ հզորությամբ։ Հատուկ ուշադրության է արժանի թարմացված գիշերային ռեժիմը, որն ակտիվանում է ավտոմատ կերպով ու մթության մեջ ավելի դետալային լուսանկարներ է անում։

Այս ամենի հետ մեկտեղ սմարթֆոնը համալրվել է կատարելագործված A13 Bionic պրոցեսորով, երկու SIM քարտերի հնարավորություն (ֆիզիկական ու eSIM) և ավելի ծավալուն մարտկոց՝ 3110 ՄԱ/ժ հզորությամբ։ Ստանդարտ լիցքավորման կոմպլեքսի փոխարեն սմարթֆոնը համալրվել է 18 Վատ հզորությամբ արագ լիցքավորման համակարգով (կես ժամում 50%)։

HONOR View 30 Pro

HONOR View 30 Pro- HONOR բրենդի ամենահզոր սմարթֆոնը, որը կարող է պարծենալ նաև ավելի մարդասիրական գնով։ Հիմնական պլատֆորմը 7 նանոմետր մեծությամբ Kirin 990 չիպն է։ Այն սպասարկում է 5G կապ, ունի 8ԳԲ RAM, 256 ԳԲ ֆլեշ հիշողություն (հավելյալ կրիչների հնարավորություն չկա)։

Սմարթֆոնի ինքնավարության պատասխանատուն 4100 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն է, որի շնորհիվ սմարթֆոնն առանց լիցքավորելու կարող է աշխատել մինչև մեկուկես օր։

Սմարթֆոնը համալրված է 40 Վտ հզորությամբ գերարագ լիցքավորման համակարգով, և արագ անլար լիցքավորման համակարգով (27 Վատտ)։

Այս սմարթֆոնում երեք հիմնական տեսախցիկ կա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը։ Գլխավոր սենսորը՝ 40 ՄՊ հզորությամբ, մթության մեջ հիանալի լուսանկարներ է անում, անգամ առանց գիշերային ռեժիմը միացնելու։ Լայնանկյուն, 12 ՄՊ հզորությամբ մոդուլը լուսանկարում է 109° աստիճան անկյան տակ, հանգիստ կարող եք օգտագործել մակրոնկարահանումների ժամանակ, նաև տեսանկարահանման ժամանակ ունի թվային ստաբիլիզացիայի հնարավորություն։

Հեռաօբյեկտիվն ունի 8 ՄՊ հզորություն։ Այն ապահովում է 3x օպտիկական և 30 x թվային zoom:

Դրանից բացի, սա ընկերության առաջին սմարթֆոնն է, որը էկրանին չունի Google-ի արտադրանք։ Որպես հավելվածների խանութ օգտագործվում է AppGallery-ն։

HUAWEI P40 Pro

Հիմա արդեն HUAWEI P40 Pro-ն ավելի շատ է տարբերվում փոքր եղբորից՝ P40-ից։ Էկրանն ավելի մեծ է՝ 6․58 դյույմ անկյունաչափ, ջրակայաուն է՝ IP68 ստանդարտով և ունի կվադրոտեսախցիկ։ Արտադրողները նաև թարմացրել են մոդելի դիզայնը։ Նոր OLED էկրանը ստացել է Overflow անվանումը, իր յուրահակտության շնորհիվ։ Այն տարածվում է բոլոր կողմերով, ոչ միայն կողքերից։

Տեսախցիկների սենսորները զգալի փոփոխությունների են ենթարկվել։ Հիմնական՝ 50ՄՊ հզորությամբ տեսախցիկն այսօր աշխարհում ամենալայն, ամենածավալուն սենսորն ունի (1/1,28”), ունի պիքսելների միաձուլման համակարգ ու OIS։ Եթե համեմատենք P30 Pro-ի հետ, երկու անգամ մեծացել է գերլայնանկյուն օբյեկտիվ թողութնակությունը (40ՄՊ)։ Սմարթֆոնն ունի 5x օպտիկական և 50x թվային zoom-ի հնարավորություն։

Դիմացի տեսախցիկը (32 ՄՊ և խորության տվիչ) տեսանկարահանում է 4K որակով։

Այս ֆլագմանում տեղադրված է նույն այն պրոցեսորը, ինչը տեղադրվել է HONOR View 30 Pro-ի վրա՝ Kirin 990 5G։ Սմարթֆոնն ունի 8ԳԲ RAM և 256 ԳԲ ֆլեշ հիշողություն։ Երկու  SIM քարտի հնարավորություն, որոնցից մեկը հնարավոր է փոխել nanoSD-ի հետ, որպեսզի ավելի ծավալուն հիշողություն ունենա հեռախոսը։

Այս սմարթֆոնը նույնպես չի սպասարկում Google-ի ծառայությունները։

OPPO Find X2

OPPO Find X2 ֆլագմանի դեպքում ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է էկրանի վրա։ Բանն այն է, որ սրա վրա դրված 6․7 դյույմ անկյունաչափով AMOLED էկրանի հաճախականությունը 120 Հց է, ընդ որւոմ, դա պատկերի մաքսիմալ թողունակության ու որակի դեպքում՝ 3168×1440 պիքսել։ Այսինքն, էլ կարիք չկա ընտրել որակի ու հաճախականության միջև։

Սմարթֆոնն ունի եռակի տեսախցիկ (48 ՄՊ+ 12 ՄՊ +13 ՄՊ), 4/1 պիքսելների միաձուլման հնարավորության։

Մնացածը ստանդարտ՝ Snapdragon 865 պրոցեսոր, հիշողության գրավիչ ծավալ ու Dolby Atmos ստերեոհամակարգ։

Xiaomi Mi Note 10 Pro

Այս սմարթֆոնը հատուկ նրանց համար, որոնք բավականին էժան գնով ցանկանում են ունենալ հզոր տեսախցիկով ու բարձր արտադրողականությամբ սմարթֆոն։

Սմարթֆոնի հիմնական խաղաքարտը 108ՄՊ հզորությամբ տեսախցիկն է, որն ունի օպտիկական ստաբիլիզացիայի հնարավորություն։ By default այն նկարում է 27 ՄՊ հզորությամբ (6016×4512 պիքսել), սակայն ճիշտ կարգավորումների ու լավ լուսավորության դեպքում ու 108 ՄՊ ռեժիմով հնարավոր է ստանալ գերդետալային լուսանկարներ, ռեկորդային թողունակությամբ՝ 12302×9024 պիքսել։

Սմարթֆոնում օգտագործվում է Qualcomm Snapdragon 730 պրոցեսորը։ Այն ֆլագման չէ, սակայն հարմարեցված է մոբայլ խաղերի համար։ Սարքավորումն ունի հսկայական մարտկոց՝ 5260մԱ/ժ հզորությամբ, որը թույլ է տալիս սմարթֆոնին աշխատել երկու օր, առանց որևէ խնդրի։

vivo NEX 3

vivo NEX 3-ի հիմնական առավելությունն իր 6․89 անկյունաչափով էկրանն է, որը պարզապես «հոսում է» երկու կողմերից ու չունի որևէ սահման։ Սրա հետ զուգահեռ կողային սահմանները հալարված չեն սենսորներով, ինչը բացառում է պատահաբար որևէ կոճակ սեղմելու հավանականությունը։

Օրիգինալ լուծումներիցմեկն էլ դիմացի տեսախցիկն է, 16ՄՊ հզորությամբ։ Այն շարժական է և դուր է գալիս սմարթֆոնի վերն հատվածից ու այն համալրված է լուսավորման սարքով։

Սմարթֆոնում տեղադրված է 7նանոմետր մեծությամբ Qualcomm Snapdragon 855+ չիպը, 8 ԳԲ RAM և 128 ԳԲ ֆլեշ հիշողություն։

OnePlus 8 Pro

OnePlus-ի նոր ֆլագմանն, ինչպես որ սպասվում էր, դուրս եկավ Snapdragon 865 չիպով։ Գերհզոր  տեսախցիկը նույնպես հաճելի հավելում է (48+48+8 ՄՊ ու Color Filter սենսոր)։ Սմարթֆոնը նաև համալրվել է ջրակայուն IP68 ստանդարտով, այն հիմա հնարավոր է օգտագործել ջրի տակ։