Չնայած օրենսդրական արգելքին, Tesla-ն վերաբացել է իր գործարանը

Կալիֆորնիայի Ֆրիմոնտ քաղաքում գտնվող Tesla  գործարանը վերսկսել է իր աշխատանքները, չնայած նահանգային իշխանությունների արգելքին։ Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկն իր Twitter-ի էջում։

Մասկի խոսքով նա անձամբ ներկա կգտնվի այն արտադրամասերում, որտեղ հավաքում են Tesla Model X, Model S, Model 3 և  Model Y էլեկտրամոբիլները։

Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է իշխանությունների կողմից կիրառվող բոլոր պատժամիջոցներին, ընդհուպ մինչև ձերբակալություն։ «Եթե ինչ որ մեկին պետք է ձերբակալեն, թող դա լինեմ ես», – ասել է նա իր միկրոբլոգում։  

The Verge-ի տվյալներով գործարանն իր գործունեւոյթւոնը վերսկսել է դեռ անցյալ շաբաթ։ Ընկերությունն աշխատանքի է կանչել նախկինում վճարովի արձակուրդ գնացած աշխատակիցներին։ Նրանք, որոնք ցանկացել են տանը մնալ, ընկերությունից զգուշացրել են, որ հետայսու արձակուրդը կլինի նրանց հաշվին։

Պարբերականը նշում է, որ Tesla-ի գործունեությունը հակասում է Ալամիդա շրջանի օրենսդրությանը։