ԱՄՆ-ում 5նմ չիպերի գործարան կբացվի

ԱՄՆ-ում TSMC- գործարան բացվելու մասին լուրերն իրականում ճշմարտացի էին։ Այսօր ընկերությունը պաշտոնապես հաստատեց այդ նորությունը։ Նրանք մտադիր են Արիզոնա նահանգում մեծ գործարան կառուցել։ Շինարարության վրա ընկերությունը կծախսի 12 միլիարդ դոլար՝ 2021-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Սակայն պատարաստի տեխնոլոգիաների թողարկումը՝ այն է 5 նանոմետր չիպերը, կսկսվի 2024 թվականին։

Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ում Intel-ը ընդամենը 11 գործարան ունի, սակայն նրանցից և ոչ մեկը չի թողարկում 5նմ չիպեր։ Սակայն մի քանի տարի անց Intel-ը ստիպված կլինի ամբողջությամբ անցնել այդ ձևաչափին։

Սակայն այս ոլորտում առաջատարը շարունակում է մնալ TSMC ընկերությունը։ Վերջին տվյալների համաձայն, 5 նմ չափով, միաբյուրեղ համակարգերը, որոնք նախատեսված են սմարթֆոնների համար, Թայվանում կսկսեն թողարկվել արդեն այս տարվանից։ Հաջորդ տարիներին էլ ընկերությունը 5նմ պրոցեսորներ կթողարկի  Huawei, MediaTek, Qualcomm, ընկերությունների,  նաև  CPU-ներ AMD-ի ու հենց նույն Intel-ի համար։