Քանի դեռ բոլորը սպասում են PlayStation 5-ի պաշտոնական պրեզենտացիային, իտալացի գրաֆիկ-դիզայներ Ջուզեպպե Ստելինին, որը հայտնի է Snoreyn կեղծանունով, LetsGoDigital-ի հետ համատեղ շատ գեղեցիկ պրեզենտացիա կազմակերպեցին։
Այս հոլովակում մեզ են ներկայացնում PlayStation 5-ի, այսպես ասած, անհատական օգնականին, որին անվանել են Ellie the Virtual Speech Assistant։ Ներկայացվում է նաև նոր բաժանորդագրությունը՝ PlayStation Plus-ը, որը հասանելիություն կապահովի ծառայության մնացած բոլոր սերունդների խաղերին։

Եվս մեկ անգամ շեշտենք, որ սա ընդամենը դիզայների երևակայության արդյունքն է, թե ինչ տեսք կարող է ունենալ PlayStation 5-ը, նրա հեռակառավարման վահական ու օգտատերերի ինտերֆեյսը։ Համաձայն պաշտոնական տեսակետի, PS4-ի խաղերը հասանելի կլինեն նաև PS5-ում։ Թողարկման պահին օգտատերերի համար հասանելի կլինեն PS4-ի ավելի քան 100 լավագույն խաղերը։
Ինչ վերաբերվում է ձայնային օգնականին, ապա Էլլի անունը դիզայներն ընտրել է ի պատիվ The Last of Us խաղի գլխավոր հերոսի։
Դիզայների երևակայությամբ, Էլլին կարող է Ձեզ օգնել ամբողջ խաղի ընթացքում։ Օրինակ, հիշեցնել, թե որտեղ էիք կանգ առել, կամ տեղեկացնել Ձեր հաջորդ հանձնարարության մասին։
PlayStation 5-ի պաշտոնական ներկայացումը կլինի մոտ օրերին։ Կոնկրետ ամսաթիվ չի նշվում։