Գիտնականները ցուցադրական գիտափորձ են անցկացրել, որի ժամանակ ներկայացրել են, թե ինչպես է արհեստական բանականությունը կարողանում մարդու բնավորությունը հասկանալ, ընդամենը լուսանկարը վերլուծելով։ Ընդ որում, դա անում է մարդուց մի քանի անգամ ավելի լավ։ Այդ նորարարության մասին պատմող հոդվածը հրապարակվել է Scientific Reports գիտական ամսագրում։
Դեռ հին հունական քաղաքակրթության ժամանակ գիտնականները փորձել են գտնել կապը մարդու արտաքինի ու բնավորության միջև։
Սակայն նրանց առաջ քաշած հիպոթեզների մեծ մասն արդյունքում հերքվել է։ Սակավ քանակության կորելացիաների հաստատումը կապված դեմքի սպեցիֆիկ հատկությունների հետ շատ թույլ կապ ունեին մարդու անհատականության հետ։ Բոլոր հետազոտությունների ժամանակ, որտեղ մարդիկ գնահատականներ էին տալիս մարդու անձնական հատկությունների մասին նկարին նայելով, ստացվում էին բավականին իրարամերժ արդյունքներ։
Ու չնայած այդ ամենին, գոյություն ունեն բազմաթիվ ծանրակշիռ տեսակատներ ու էվոլյուցիոն փաստեր, որոնք ապացուցում են, որ մարդու արտաքինը կարող է տեղեկատվություն պահել մարդու անհատական որակների մասին։ Խոսքն այն որակների մասին է, որոնք անհրաժեշտ են մարդուն, նրա սոցիալական վարքի ձևավորման համար։ Վերջ ի վերջո արտաքին տվյալների ու բնավորության վրա մեծ ազդեցություն ունեն գեներն ու հորմորոնները։
Վերջին բիոտեխնոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդու աչքը մարդկային դեմքն ընկալում է համալիր կերպով, այլ ոչ թե դրա առանձին գծերը։ Մոսկովյան երկու ինտիտուտների (НИУ ВШЭ և ОГЭУ) հետազոտողներն ու BestFitMe ռուս-բրիտանական ստարտափը համատեղ ուժերով փորձել ել լուծել այդ խնդիրը արհեստական բանակաության միջոցով։ Նրանք սովորեցրել են կասկադային նեյրոցանցին վերլուծություններ կատարել լուսանկարների հիման վրա։
Արդյունքը մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախկին հետազոտություններին, որտեղ խնդիրը լուծելու համար օգտագործվել են մարդու միջոցով ներդրված տվյալներն ու մեքենայական ուսուցումը։ Արհեստական ինտելեկտը կարողացել է հավաստի «դատողություններ» անել մարդու բնավորության մասին՝ շնորհիվ ծրագրում ներբեռնված սելֆիների։ Նա հստակ կարողացել է հասկանալ՝ տվյալ մարդը բարեհամբույր է, չեզոք է, էքստրավերտ է, բաց է և այլն։
Ընդ որում, նեյրոցանցային դատողությունները նույնն են եղել, երբ նրան «ցույց են տվել» նույն մարդու տարբեր լուսանկարներ։
Հետազոտություններն անց են կացվել 12 հազար կամավորների միջոցով, որոնք նախապես լրացրել էին հատուկ բլանկ։ Բլանկում նրանք հատուկ թեստ են անցել՝ անձի բացահայտման հինգ աստիճանից կազմված։
Այդ նույն կամավորները տվյալների բազայում ներբեռնել են ընդհանուր հաշվով 31 հազար լուսանկար։