Միջազգային տիեզերակայանը լուրջ մրցակից ունի

Ամերիկյան Northrop Grumman կկառուցի առաջին բնակելի մոդուլը Լուսնի մերձուղեծրային շրջանում գտնվող  Gateway կայանի վրա։ Այս մասին տեղեկացնում է NASA-ն։

Հիշեցնենք, որ NASA-ն Artemis անվան տակ ցանկանում է 2024-ին տիեզերագնացներ ուղարկել Լուսին։ Նաև ցանկանում է մշտական բազա կառուցել հենց Լուսնի մակերեսին։ Gateway կայանը պետք է բազա ծառայի նաև հետագայում Մարսում հետազոտություններ անելու համար։

Կառուցման գրաֆիկն այսպիսինն է, կայանի առաջին երկու մոդուլները պատրաստ կլինեն մինչև 2023-ի վերջը։ Այս մասին հայտնում է N+1-ը։