2017 թվականին գործարար Ջեֆֆ Հարդին Վանկուվերից վերականգնողական կուրս էր անցնում ալկոհոլային կախվածությունից։ Դա արեց այն բանից հետո, երբ իմացավ, որ իր ընկեր Էվանը մահացել է ֆենտալինի գերդոզավորումից։
Մահվան պահին Էվանը միայնակ էր։ Կողքին ոչ ոք չկար, որպեսզի շտապ օգնություն կանչեր։
Ընկերոջ մահվան լուրը ստանալուց հետո Հարդին սկսեց մտածել, թե ինչ կարելի է ձեռնարկել, որպեսզի նմանատիպ մահեր այլևս չգրանցվեն։ Դեպքից անցավ երեք տարի ու նա արդեն Lifeguard Digital Health թվային ընկերության ղեկավարն է։ Շուտով Lifeguard սմարթֆոնների համար կթողարկվի հատուկ հավելված։
Հավելվածն աշխատում է հետևյալ կերպ։ Թմրանյութեր օգտագործող մարդը հավելվածում ավելացնում է, թե ինչ թմրանյութ է օգտագործում ու ինչ քանակով։ Դրանից հետո միանում է 50 վայրկյանանոց թայմեր։ Դրանից հետո օգտագործողը սեղմում է ստոպ կոճակը կամ էլ թայմերը երկարացնում է ևս մեկ րոպեով։ Այդ քայլով նա ցույց է տալիս, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Եթե 75 վայրկյանների ընթացքում ոչ ոք չի սեղմում ստոպ կոճակը հավելվածը շտապ օգնություն է կանչում։ Նաև փրկարարներին ուղարկում է տուժածի GPS տվյալները։ Նաև տեղեկատվություն է տալիս ընդունած պրեպարատի մասին, որպեսզի բժիշկները պատրաստված գան։ Բացի դրանից, մինչև փրկարարների հասնելը հեռախոսը շատ բարձր տագնապի ազդանշան կհնչեցի, որպեսզի շրջապատող մարդկանց զգուշացնի, որ ինչ-որ մեկը փորձանքի մեջ է ընկել։ Ներկա պահին հավելվածն ունի ավելի քան 270 օգտատեր։ The Tyee պորտալը տեղեկացնում է, որ մինչև օրս հավելվածի միջոցով դեռ ոչ մի զանգ չի եկել։