Ռուսաստանում KFC-ն կբացի ռեստորան, որտեղ կսպասարկեն ռոբոտները

KFC-ն հայտարարել է, որ Մոսկվայում բացելու է ապագայի ռեստորանը, որտեղ հաճախորդների և սպասարկող անձնակազմի շփումը կհասցվի մինիմալի։

Ռեստորանը կբացվի հունիսի վերջին։ Գանձարաններ չեն լինի, դրանց փոխարեն կաշխատեն տերմինալները, իսկ պատվերների գրանցումն արագացնելու համար հաճախորդները բիոմետրիկ նույնականացում կանցնեն։ Ծրագիրը մարդկանց դիմանկարները կվերածի թվային կոդի, որը հետո կօգտագործվի վճարման ժամանակ։ Տեխնոլոգիան կհիշի այդ կոդը, որպեսզի հաճախորդն ամեն անգամ ստիպված չլինի նույնականացում անցնել։

Խոհանոցից պատվերները հասնում են կոնվեյերի միջոցով, որի հետո ռոբոտ-ձեռքը այն տեղադրում է հատուկ տեղերում, որտեղից էլ հաճախորդները կարող են վերցնել իրենց պատվերը։

Ռեստորանում կհերթապահեն հոսթեսն ու մենեջերը, որոնց կարող են դիմել հաճախորդները, եթե խնդիրներ առաջանան։