Նոր մարսագնացն իր հետ բժիշկներին նվիրված հուշատախտակ կտանի Մարս

Perseverance մարսագնացը, որը կարմիր մոլորակի վրա կհայտնվի հաջորդ ամիս, իր հետ կտանի հատուկ ցուցանակ, Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների պատվին: Այս մասին հայտնում են NASA-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայից:

Հիմա աշխատակազմն ավարտում է թռիչքի նախապատրաստական աշխատանքները: Սարքավորումը նախատեսվում է տիեզերակայան ուղարկել արդեն հաջորդ ամիս: Ընկերությունում պատմեցին, որ ի նշան երախտագիտության այն բժիշկների, որոնք այսօր պայքարում են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, սարքավորման ձախ թևի վրա ալյումինե ցուցանակ կա, որի վրա պատկերված է Երկիր մոլորակն ու Ասկլեպիոսի գավազանը: Հետևի ֆոնում երևում է սարքավորման թռիչքի տրաեկտորիան: Ցուցանակը Մարսի վրա կմնա հավերժ ու կդառնա առաջին այլմոլորակային հուշարձանը, գրում է N+1: Կարևոր է նշել, որ Լուսնի վրա նույնպես ցուցանակ կա, ի հիշատակ զոհված տիեզերագնացների:

Հիշեցնենք, որ Մարս 2020 առաքելությունը հիմա նախատեսված է մեկնարկել այս տարվա հունիսի 2020-ին, իսկ վայրէջքը տեղի կունենա 2021-ի փետրվարին: