Adobe Flash Player-ի վերջնաժամկետը հայտնի է

Adobe ընկերությունը հիշեցրել է իր օգտատերերին, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է Adobe Flash Player ծրագրի սպասարկման ժամկետը։

Ինչպես նշվում է Adobe-ի հաղորդագրության մեջ, այդ ամսաթվից հետո ընկերությունը ոչ միայն կդադարեցնի հետագա թարմացումները, այլև իր պաշտոնական բոլոր հարթակներից կհեռացնի դրանք ներբռնելու հղումները։ Այդ եղանակով օգտատերերն այլևս չեն կարողանաներբեռնել ծրագիրն ու օգտագործել չսպասարկվող տարբերակը, գրում է SecurityLab-ը։ Ընկերությունում մանրամասնել են, որ Flash կոնտենտը կարգելափակվի Adobe Flash Player-ում թողարկելու համար։ Հավանական է, որ ծրագրում արդեն դանդաղ ազդեցությամն ռումբ կադրված,հատուկ կոդ, որը ժամկետի լրանալուց հետո պարզապես կարգելափակի ծրագիրն ու կարգելի դրանից օգտվել։