Հնարավոր կլինի iPhone-ը ապակոդավորել դիմակ կրելով հանդերձ

IOS օպերացիոն համակարգի թարմացված՝ 14.5 նոր տարբերակում Face ID ծառայության միջոցով iPhone հեռախոսների ապակողպման գործառույթն այսուհետ ակտիվ կլինի նույնիսկ դիմակ կրելիս: Այս մասին հայտնում է Engadget-ը:

«Apple-ը թողարկել է iOS 14.5-ի առաջին բետա տարբերակը, որը կպարունակի մեկ ողջունելի փոփոխություն: Թարմացումը թույլ կտա օգտվողներին ապակողպել իրենց iPhone-ը Face ID-ի (դեմքի ճանաչման) միջոցով նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերը դիմակ է կրում: Բայց, ցավոք, գործառույթն աշխատում է միայն այն դեպքում, եթե օգտատերը ունի նաև Apple Watch»,- գրում է աղբյուրը:

Նշվում է՝ iPhone-ը ապակողպելու համար Apple Watch-ը պետք է ապակողպված վիճակով ամրացված լինի ձեռքին: Այս դեպքում օգտագործողի մեկ հայացքը iPhone-ին արդեն իսկ բավական կլինի Face ID-ի միջոցով հեռախոսն ապակողպելու համար:

Գործառույթն ակտիվանցնելու համար օգտատերերը կարող են սմարթֆոնի պարամետրերում փոփոխություններ կատարել: