Instagram-ում կա նոր գործառույթ. հնարավոր կլինի վերականգնել վերջերս ջնջած հրապարակումները

Instagram սոցիալական ցանցում ներդրվել է նոր գործառույթ, որի շնորհիվ օգտատերերը կարող են վերականգնել վերջերս ջնջված հրապարակումները: Բացի այդ, մշակողները կատարելագործել են նաև սոցիալական կայքի անվտանգության համակարգը: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru կայքը:

«Մենք գիտենք, որ սա այն է, ինչ մարդիկ խնդրել են, և այժմ դուք կկարողանաք առաջին անգամ վերականգնել ջնջված բովանդակությունը Instagram հավելվածում»,-ասված է սոցիալական ցանցի ղեկավարության մամուլի հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նոր աստիճանների շնորհիվ հաքերները ավելի քիչ շանսեր կունենան ներխուժելու օգտատերերի անձնական էջեր, բացի այդ, համակարգը պետք է նաև խոչընդոտի խարդախների կողմից այն էջերի մեկնաբանությունների ջնջմանը, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն:

Նշվում է, որ վերջերս ջնջված բովանդակությունը վերականգնելուն առաջ, օգտվողը պետք է հաստատի, որ ինքը հաշվի սեփականատերն է: Սոցիալական ցանցը պարզաբանում է նաև, որ ջնջված Story-ները հիշողության մեջ կպահվեն մինչև 24 ժամ, մնացած ամբողջ բովանդակությունը 30 օր հետո ավտոմատ կերպով կջնջվի: