Իլոն Մասկի Starship տիեզերանավի ևս մեկ նախատիպ պայթել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ)

Ամերիկյան Տեխաս նահանգում վայրէջքի ժամանակ պայթել է SpaceX ընկերության Starship տիեզերանավի ևս մեկ նախատիպ։ Հեռարձակումը տեղի է ունեցել փետրվարի 2-ին՝ ընկերության յութուբյան ալիքում։

Կադրերում երևում է, թե ինչպես է գործարկումից մի քանի րոպե անց տիեզերանավը վայրէջքի հրապարակին հասնելով՝ պայթում։

2019 թվականի սեպտեմբերին ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել էր նոր տիեզերանավի նախատիպը, որը կարող է բեռներ և տիեզերագնացներ տեղափոխել Մարս և Լուսին: Տիեզերական սարքը ստացել է Starship անվանումը։ Դրա երկարությունը 50 մետր է, այն կշռում է 120 տոննա։

Հունվարի վերջին հաղորդվել էր, որ SpaceX ընկերությունը 2020 թվականի դեկտեմբերին Starship-ի անհաջող փորձարկումների ժամանակ, որոնք ավարտվել են պայթյունով, խախտել է ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության արտոնագրի պայմանները: