Սմարթֆոնի տեսախցիկի որակը լավացնելեւ եւ վատացնելու միջոց է հայտնաբերվել

Նոր նանոոսպնյակների շնորհիվ սմարթֆոնները շուտով ավելի լավ կկարողանան նկարել: Այս հավակնոտ խնդիրն իր առջեւ դրել է Metalenz ստարտափը:

Ժամանակակից սմարթֆոնի տեսախցիկի օպտիկան 4-7 ոսպնյակ է պարունակում: Ապակու կամ պլաստիկի նման զանգվածը սենսորի դիմաց թույլ է տալիս փոխհատուցել քրոմատիկ շեղումները եւ աղավաղումը: Ոսպնյակների բարդ համակարգը տարածություն է պահանջում,  ինչի պատճառով սմարթֆոնների ֆոտոմոդուլները զգալիորեն դուրս են գալիս կորպուսից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռոբերտ Դեւլինի եւ Ֆեդերի Կապասոյի կողմից ստեղծված Metalenz ստարտափն այլ լուծում է առաջարկում սմարթֆոնների օպտիկայի խնդրի լուծման համար. դրանում մեկ ապակե ոսպնյակ է օգտագործվում: Թիթեղը նանոկառուցվածքներից է կազմված, որոնք թեքում են լույսի ճառագայթները եւ ավելի շատ լույս են ուղղում ֆոտոսենսորի վրա, այսինքն` այդպիսի տեսախցիկն ավելի կնկարահանի գիշերային ռեժիմում:

Հեղափոխական ոսպնյակով առաջին սմարթֆոնը կթողարկվի 2021 թվականի վերջին: Metalenz-ը դեռ չի բացահայտել սարքի արտադրողին: Սակայն ընդգծում են, որ տեխնոլոգիան կիրառություն կգտնի նաեւ բժշկական սարքավորումների, վիրտուալ իրականության տեսախցիկների եւ ավտոմոբիլային էլեկտրոնիկայի մեջ: