Google Chrome-ը չի աշխատի 2005թ. առաջ թողարկված համակարգիչներում և նոութբուքերում

Google Chrome բրաուզերն այլևս չի աշխատի 2005 թվականից հին համակարգիչներում և նոութբուքերում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Chromium-ի թիմի կողմից ներկայացված փաստաթղթին հղումով:

Նշվում է՝ Chrome 89 թարմացմամբ կդադարեցվի Google Chrome-ի տրամադրումը x86 պրոցեսորներով աշխատող այն համակարգիչներին, որոնք չեն կարող աշխատել Supplemental Streaming SIMD Extensions 3 համակարգչային հրահանգների միջոցով:

Առաջիկա շաբաթների ընթացքում Chrome 87 և ավելի նոր տարբերակների օգտատերերը կստանան թարմացումը: Ընդ որում, Google-ի այս քայլը կանդրադառնա ոչ միայն Windows օպերացիոն համակարգի, այլևս ChromeOS-ի, Android-ի և Mac-ի այն օգտատերերի համակարգիչների վրա, որոնք SSE3 պրոցեսորներ են պահանջում: