Cadillac-ի նորագույն սեդանների առաջին խմբաքանակը սպառվել է րոպեների ընթացքում

Ամերիկյան Cadillac ընկերության՝ օրեր առաջ ներկայացրած նորագույն սպորտային սեդանների առաջին խմբաքանակն ամբողջովին սպառվել է պատվերների ընդունման առցանց հայտերի բացվելուց հաշված րոպեներ անց:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, խոսքը Cadillac CT4-V Blackwing և CT5-V Blackwing մոդելների մասին է:

Մեքենաշինական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 250-ական օրինակով թողարկվելիք մեքենաների առաջին խմբաքանակը ներառվել է պատվերների մեջ:

Առցանց պատվերների ընդունումը մեկնարկել է փետրվարի 1-ին և արագ ավարտվել: Վերջինս հավելել է, որ նորագույն մեքենաներ ձեռք բերել ցանկացողները, ովքեր չեն հասցրել պատվեր ամրագրել առաջին մեքենաների համար, կարող են գրանցվել սպասողների ցանկում: