Իլոն Մասկի «մղձավանջը»

Rivian էլեկտրական բեռնատարների ամերիկյան արտադրողը, որին անվանում են նաև Իլոն Մասկի «մղձավանջ», որոշել է կրկին խնդիրներ առաջացնել Tesla-ին: Bloomberg-ը հայտնում է, որ Amazon-ի աջակցությամբ ընկերությունը պատրաստվում է հանրայնանալ այս տարի, և ակնկալում է, որ ներդրողները կգնահատեն այն առնվազն $50 միլիարդ դոլար:

Այնուամենայնիվ, ֆոնդային բորսայում բաժնետոմսերի առաջին հրապարակային առաջարկի ժամանակը և ընկերության գնահատումը կարող են դեռ փոխվել. հնարավոր է, որ այն հետաձգվի մինչև 2022 թվականը, նշում են գործակալության աղբյուրները: Rivian-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններ տալ: Համեմատության համար նշենք, որ Tesla-ն իր հանրայնացման ընթացքում հավաքել է շուրջ 226 միլիոն դոլար, իսկ դրա արժեքը գնահատվել է 1.6 միլիարդ:

Rivian-ը՝ Tesla-ի անմիջական մրցակիցներից մեկը, արդեն ներգրավել է $ 8 միլիարդ դոլար ներդրողներից, ներառյալ Amazon-ը և Ford-ը: