ՆԱՍԱ-ի «Perseverance» մարսագնացը վայրէջք է կատարել Կարմիր մոլորի մակերևույթին և առաջին լուսանկարն ուղարկել Երկիր

ՆԱՍԱ-ի «Perseverance» մարսագնացը Երկիր մոլորակից 6 ամիս առաջ մեկնարկելուց հետո վայրէջք է կատարել Կարմիր մոլորի մակերևույթին, հաղորդում է CNN-ը:

Մարսագնացը վայրէջք կատարելուց անմիջապես հետո Երկիր է ուղարկել Մարսի երևացող հատվածի լուսանկարները:

Սարքը մինչև մոլորակի մակերևույթին վայրէջք կատարելը շուրջ 300 միլիոն մղոն ճանապարհ է անցել:

Մարսագնացի առջև մի շարք առաջադրանքներ են դրված՝ պետք է Մարսի վրա կյանքի առկայության հետքեր փնտրվեն, Կարմիր մոլորակից ձայնային հաղորդագրություններ ուղարվեն Երկիր, Ջեզզոյի խառնարանի ուսումնասիրություն, որի տեղում 3.9 միլիարդ տարի առաջ լիճ է գոյություն ունեցել: Մարսագնացը պետք է նաև նույն վայրում միկրոբրածոների որոնողական աշխատանքներ կատարի:

Մարսագնացին նաև թեթև ուղղաթիռ է կցված, որը պետք է փորձնական թռիչքներ իրականացնի մոլորի վրա:

Tert.am