Մարսում վայրէջք կատարած Perseverance սարքին կցված անօդաչուն «զանգահարել է» Երկիր

ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացին ուղեկցող անօդաչուն նույնպես առաջին տվյալներն է փոխանցել Երկիր:

Ինչպես ներկայացնում է CNN-ը՝ հղում անելով գործակալությանը մարսագնացին կցված սարքն առաջին անօդաչուն է, որն ուղարկվել է այլ մոլորակ: Մարսագնացի առաքելությունը ղեկավարող գիտնականների թիմն առաջին ձայնային տվյալներն է ստացել անօդաչուից:

«Հնարամիտ» անօդաչուն կցված է եղել մարսագնացի ստորին հատվածին: Մինչդեռ Perseverance սարքը ամենագնացի չափսեր ունի, անօդաչուն 1.8 կգ է կշռում: Անօդաչուն կարողացել է Երկիր զանգել և տվյալներ ուղարկել ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter մարսագնացի միջոցով, որը կարմիր մոլորակի ուղեծրում «հերթապահություն» է իրականացնում 2006 թվականից ի վեր:

Անօդաչուն մարսագնացի մոտակայքում կգտնվի 30-60 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ ՆԱՍԱ-ի նորագույն մարսագնացը կարմիր մոլորակում վայրէջք է կատարել նախօրեին և արդեն առաջին լուսանկարներ է ուղարկել Մարսից:

Tert.am