Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է արհեստական ինտելեկտի զարգացման համաշխարհային ինդեքսում

Մեր երկիրը 43-րդ տեղում է արհեստական ​​ինտելեկտի  զարգացման համաշխարհային ինդեքսում և առաջատարը` տարածաշրջանում: Որոշ ցուցանիշների համաձայն ՝ Հայաստանը նույնիսկ առաջ է անցել ավելի զարգացած երկրներից: Օրինակ ՝ աշխատանքային միջավայրի առումով մեր պետությունը 15-րդն է:

Փորձագետների կարծիքով, արհեստական ինտելեկտը ապագա է, և այս միջավայրում հաջողության հասած երկրները գերակշռելու են ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: