WhatsApp-ը կարգելի մի շարք օգտատերերի գրավոր հաղորդագրությունները՝ թողնելով ձայնայինները

Կամ կիսվեք տվյալներով Facebook-ի հետ, կամ շփվեք ձայնային հաղորդագրություններով։

Հունվարին WhatsApp հայտնի մեսենջերը հայտարարեց գաղտնիության նոր քաղաքականություն, համաձայն որի՝ օգտագործողի որոշ տվյալներ կփոխանցվեն Facebook: Նման տվյալների ցանկը ներառում է գրանցման տեղեկատվությունը, աշխարհագրական դիրքը, տեղեկատվությունը գործարքների և սոցիալական ցանցերում գործունեության մասին: Նրանք, ովքեր չեն ցանկանում կիսվել իրենց տվյալներով, կկորցնեն ծառայության մուտքը և ստիպված կլինեն դադարեցնել հավելվածի օգտագործումը:

Լուրը վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցիալական ցանցերում: Դրան արձագանքեց նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը՝ իր բաժանորդներին խորհուրդ տալով ուշադրություն դարձնել այլընտրանքային ծառայություններին:

Սրա վերաբերյալ բազմաթիվ հարցեր կային, և օգտագործողների դժգոհության պատճառով նորամուծությունը հետաձգվեց մինչև մայիսի 15-ը:

Ինչպես հաղորդվում է ծառայության պաշտոնական կայքում, մինչև մայիսի 15-ն օգտվողներին ժամանակ է տրվում՝ մեկ անգամ ևս դիտարկելու նոր կանոնները և ընդունելու դրանք: Հակառակ դեպքում, հավելվածի ֆունկցիոնալությունը կսահմանափակվի մայիսի 15-ից: Մասնավորապես, դուք կշարունակեք զանգեր և ծանուցումներ ստանալ, բայց չեք կարողանա կարդալ կամ ուղարկել հաղորդագրություններ: Պատմությունների ձևաչափով հաղորդագրությունները հայտնվեցին հենց ծառայության մեջ՝ բացատրելով, որ նամակագրության կամ օգտագործողի խոսակցությունների մատչելիության մասին խոսք չկա:

Բացի այդ, մայիսի 15-ից մեսենջերը կջնջի պրոֆիլներ, որոնք ավելի քան 120 օր անգործության են մատնված:

WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության պլանային թարմացումը հանգեցրեց օգտվողների զանգվածային անցմանն այլ մեսենջերների:

2021 թվականի առաջին երեք շաբաթվա ընթացքում Signal մեսենջեր օգտագործողների թիվն ավելացել է 7,5 միլիոն օգտատերով, իսկ Telegram-ի լսարանն աճեց 25 միլիոնով: Երկու դեպքում էլ լսարանի ավելացումը պայմանավորված էր նաև WhatsApp-ի շուրջ ստեղծված իրավիճակով, նշում է The Guardian-ը:

Ըստ App Annie վերլուծական ընկերության՝ հունվարի սկզբից WhatsApp-ը կորցրել է 15 դիրք Մեծ Բրիտանիայում ամենաշատ ներբեռնված հավելվածների վարկանիշում և ամսվա կեսերին իջել է 23-րդ հորիզոնական:

168.am