SpaceX ընկերությունը մեկնարկից մոտ 1,5 րոպե առաջ չեղարկել է հրթիռի արձակումը

Ամերիկյան SpaceX ընկերությունը նախատեսված մեկնարկից 1 րոպե 24 վայրկյան առաջ չեղարկել է Starlink միկրոարբանյակներով բեռնված Falcon 9 հրթիռակրի արձակումը: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Գիշերվա արձակումը չեղարկվել է մեկնարկից 1,24 րոպե առաջ: Արձակման հարջորդ հավանական փորձը տեղի կունենա մարտի 1-ին` տեղի ժամանակով 8:15-ին»,- ասվում է ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ: Երևանյան ժամանակով դա տեղի կունենա 17:15-ին:

Ընկերությունը չի նշում հրթիռակրի արձումը չեղարկելու պատճառները:

Tert.am