YouTube-ի ղեկավարը խոստացել է ապարգելափակել Թրամփի ալիքը

YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կվերադարձվի իր ալիքը, երբ բռնության սպառնալիքը նվազի: 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված հարձակումից  հետո քաղաքական գործչի էջերը արգելափակվել էին մի քանի սոցիալական ցանցերում:

«Մենք կչեղարկենք Դոնալդ Թրամփի ալիքի աշխատանքի դադարեցումը, երբ հաստատվի, որ բռնության ռիսկը նվազել է», — տիկին Վոյչիցկիի խոսքերը մեջբերում է Politico-ն:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:

http://tert.am