Ցուկերբերգի հեռախոսահամարը նույնպես հայտնվել է 533 մլն օգտատերերի՝ համացանց արտահոսած տվյալների շարքում

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հեռախոսահամարը հայտնվել է սոցցանցի 533 մլն օգտատերերի՝ համացանցում հրապարակված անձնական տվյալների ցանկում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ցուկերբերգի տվյալների արտահոսքին ուշադրություն է դարձրել Twitter-ի օգտատերերից մեկը: Նա իր էջում «սքրինշոթ» է հրապարակել ֆորումից, որտեղ ներկայացվել էին օգտատերերի տվյալները: Դրանցում նշվում են նաև սոցցանցի հիմնադրի մասին տեղեկություններ:

Հիշեցնենք, որ 106 երկիր ներկայացնող ավելի քան կես մլն օգտատերերի տվյալների արտահոսքի մասին հայտնի էր դարձել նախօրեին: Այդ տվյալները բաց հասանելիությամբ տեղադրվել էին հաքերային ֆորումում:

http://tert.am