ՆԱՍԱ-ն Մարսի «կապույտ» ավազաթմբերը պատկերող ուշագրավ լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) Մարս մոլորակի կապույտ ավազաթմբերը պատկերող ուշագրավ լուսանկարներ է հրապարակել, գրում է Independent-ը։

Համեմատության համար ՆԱՍԱ-ն հայտնել է, որ լուսանկարում պատկերված ավազաթմբերը զբաղեցնում են ԱՄՆ-ի երկրորդ խոշորագույն նահանգի՝ Տեխասի մեծության տարածք (695 662 քառակուսի կմ)։

Նշվում է՝ լուսանկարներն արվել են 2002 թվականի դեկտեմբերից 2004 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ ՆԱՍԱ-ի Mars Odyssey Orbiter սարքի միջոցով։

Ավազաթմբերի տարբեր գույները պայմանավորված են ջերմային տատանումներով, մասնավորապես՝  կապույտ երանգները պատկերում են ցուրտ շրջանները, դեղին և նարնջագույն երանգները՝ տաք շրջանները։

Nasa shares amazing image of blue dunes on Mars

NASA shares breathtaking image of blue dunes on Mars - GODADDY WORLD

NASA shares stunning image of beautiful blue dunes on Mars

http://tert.am