Նոր 7″ Google Nexus պլանշետը կթողարկվի 2012թ. տարեվերջ

Google-ի նոր «100 դոլարանոց» Nexus պլանշետը վաճառքի դուրս կգա մինչև 2012թ. տարեվերջ: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը՝ հղելով իր աղբյուրներին:

Բնական է, որ 99 դոլար արժեք ունեցող նոր պլանշետը զիջելու է  Nexus 7-ին: Քառամիջուկ nVidia Tegra 3 պրոցեսորի փոխարեն այն ունենալու է  ARM-չիպ ավելի քիչ արագագործությամբ: Պլանշետի էկրանը լինելու է 7 դյույմանոց:

Պետք է նշել, այս սարքը, շուկա դուրս գալով, կդառնա մատչելի պլանշետներ արտադրող չինական ընկերությունների հզոր մրցակիցը: