Samsung-ը 2013-ին կթողարկի Windows Phone սմարթֆոններ

Հարավկորեական Samsung ընկերությունը պլանավորել է 2013-ին շուկա մատակարարել ավելի քան կես միլիարդ բջջային հեռախոս, որից ¾-րդը սմարթֆոններ են: Այս մասին հաղորդում է Korea Times-ը՝ հղելով իր ներքին աղբյուրներին:

Հետազոտող-վերլուծաբանների գնահատականներով, 2012-ին Samsung-ը վաճառել է մոտ 420 միլիոն բջջային հեռախոս, ինչը նշանակում է, որ ընկերությունը 2013-ին կանխատեսում է այս ցուցանիշի 20% աճ:

Բացի իր Galaxy սմարթֆոնների և պլանշետների շարքից, որոնք հանդիսանում են Apple-ի iPhone-ի և iPad-ի հիմնական մրցակիցները, Samsung-ը պլանավորում է ավելացնել իր սարքերի շարքը WP օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններով, գրում է Korea Times-ը: