Իմացիր, թե ով է ջնջել քեզ իր ընկերներից Facebook-ում

Ցանկանում ե՞ք տեսնել, թե ովքեր են հեռացնում Ձեզ իրենց ընկերների ցուցակից ամենախոշոր սոցցանցում: Facebook-ը չի տեղեկացնում, երբ որևէ մեկը հեռացնում է Ձեզ ընկերներ շարքից: Այդ մասին տեղեկանալու միակ միջոցը ընկերների ցուցակը պարբերաբար ստուգելն է:

unfriend

Այդ մասին տեղեկանալը անհրաժեշտ կամ հետաքրքիր է լինում շատերին: Գոյություն ունի մի պարզ հավելված Firefox, Google Chrome, Opera և Safari դիտարկիչների համար, որը թույլ է տալիս անմիջապես տեղեկանալ ընկերներից շարքից հեռացվելու մասին, կամ ահազանգ ստանալ, երբ ընկերներից ինչ-որ մեկը ապաակտիվացնում է իր հաշիվը: Հավելվածը կոչվում է Unfriend Finder: Գոյություն ունի նաև Facebook-ի հավելված, որի հասցեն է unfriendfinderfacebook.com: Հավելվածի նորություններին տեղեկանալու համար կարող եք հետևել ֆեյսբուքյան էջին:

Աղբյուր՝ Mashable