Լատինական այբուբենը՝ ճարտարապետական շինությունների տեսքով

Իտալացի դիզայներ Ֆեդերիկո Բաբինան ներկայացրել է իր նոր նախագիծը՝ Archibet-ը: Այն իրենից ներկայացնում է լատինական այբուբենի 26 տառերը՝ հայտնի ճարտարապետական շինությունների տեսքով:

Այբուբենի յուրաքանչյուր տառ Ֆեդերիկոն համապատասխանեցրել է հայտնի ճարտարապետների անվանման առաջին տառերին: Օրինակ A տառը նշանակում է Ալվար Աալտո կամ Z տառը՝ Զախա Հադիդ: 26 տառերից բաղկացած այս յուրօրինակ ճարտարապետական այբուբենը մի հսկա քաղաք է:

Federiko babina

«Յուրաքանչյուր տառ սյուռեալիստական շինություն է, որը դառնում է երևակայական քաղաքի մի մասը»,- նշում է դիզայները:  Յուրաքանչյուր տառն առանձին կարելի է դիտել Ֆեդերիկո Բաբինայի անհատական կայքում՝ federicobabina.com: