Սթիվ Ջոբսի դիմանկարը՝ պատրաստված էլեկտրոնային աղբից

Ամերիկացի նկարիչ 39 ամյա Ջեյսոն Մեսիերը ստեղծում է տարօրինակ և տպավորիչ դիմանկարներ: Դրանց յուրօրինակությունը կայանում է նրանում, որ վերջիններս պատրաստվում են էլեկտրոնային թափոններից:

Օրերս Ջեյսոն Մեսիերը ներկայացրեց հանրությանը Apple ընկերության համահիմնադիր և լեգենդար ղեկավար Սթիվ Ջոբսի դիմանկարը: Այս կտավի պատրաստման համար նա օգտագործել է 9կգ էլեկտրոնային աղբ՝ ներառյալ մեծաքանակ բջջային հեռախոսներ, փլեյերներ, ականջակալներ, ստեղնաշարեր, մարտկոցներ, մկնիկներ և անգամ հիշողության քարտեր:

Steve Jobs from waste

Նա՝ որպես իր կտավի հիմք, օգտագործել է Ալբերտ Ուաթսոնի՝ Fortune ամսագրի համար 2006-ին Սթիվ Ջոբսին լուսանկարած նկարը: Հենց այս ճանաչված լուսանկարն է հրապարակվել Սթիվ Ջոբսի մասին Ուոլթեր Այզեկսոնի հեղինակած բեսթսելեր կենսագրական գրքում:

Steve Jobs