Հոլանդացի ճարտարապետները 3D տպագրությամբ կառուցում են տուն (վիդեո)

Հոլանդական շինարարական Dus Architects ընկերությունը հայտնել է իր տեսակում առաջին տպագրված բազմասենյակ տան մասին, գրում է բրիտանական The Guardian-ը:

3d house

3D Print Canal House անվանումը կրող նախագիծը կառուցվելու է Ամստերդամում: Տան կառուցման համար ճարտարապետները օգտագործում են հատուկ KamerMaker տպիչը, որը համարվում է Ultimaker հոլանդական ընկերության մոդելներից մեկը:

3d house 02

Երեք շաբաթում արդեն հաջողվել է տպագրել 180կգ քաշով անկյունային բլոկ: Եռաչափ տպագրությամբ տան կառուցման համար անհրաժեշտ է լինելու 3 տարի: Նախագիծը ցույց կտա նաև, որ եռաչափ տպագրությամբ հնարավոր է խնայել մի շարք նյութերի օգտագործումը շինարարության մեջ: