Twitter օգտագործողների մեծ մասը որևէ գրառում չի կատարում

Photo by AFP
Photo by AFP

Twitter-ի օգտագործման մոնիթորինգով զբաղվող Topcharts ընկերության զեկույցի համաձայն, միկրոբլոգի օգտագործողների մոտ 44%-ը երբեք որևէ գրառում չեն կատարել: Սա խոսում է այն մասին, որ մի շարք օգտագործողներ սոցցանցը օգտագործում են պարզապես նորությունների և այլ պոպուլյար քննարկումների մասին ընթերցելու համար:

Այսօր միկրոբլոգի ակտիվ օգտագործողների թիվը կազմում է 214 մլն. մարդ: Նշենք, որ ակտիվ համարվում են այն օգտագործողները, ովքեր գոնե ամիսը մեկ անգամ մուտք են գործում միկրոբլոգ: Վիճակագրությունը ցույց է տվել, որ օգտագործողների 30%-ը ամսական կատարում է 1-10 թվիթ, իսկ 13%-ը՝ ավելի քան 100 թվիթ:

Աղբյուրը՝ delhidailynews.com