Powerlace․ աշխարհում առաջին մարզակոշիկը, որի քուղերը կապվում են ավտոմատ (տեսանյութ)

Powerlace․ աշխարհում առաջին մարզակոշիկը, որի քուղերը կապվում են ավտոմատ (տեսանյութ)

n_12278Կանադական Powerlace ստարտափը որոշել է կյանքի կոչել շատ մարդկանց երազանքը։ Ընկերությունը սկսել է գումար հավաքել մի մարզակոշիկի արտադրության համար, որի քուղերը կապվում են ավտոմատ կերպով՝ կրողի քաշի ազդեցությամբ (օգտագործվում է ճնշման տվիչ, որը տեղադրված է կրնկի հատվածում), իսկ կապվելու արագությունը կարգավորվում է մարզակոշիկի լեզվակի օգնությամբ։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ մեխանիզմը թույլ է տալիս կապել քուղերը մինչև 200 հազար անգամ։ Դա նշանակում է, որ Powerlace կոշիկները կարող են ապրել 68 տարի, եթե օգտագործվեն օրական չորս անգամ։

Kickstarter  համաֆինանսավորման հարթակում ընկերությունը անհրաժեշտ 650 հազարից հավաքել է արդեն 35 հազար կանադական դոլար։ Մեկ զույգ մարզակոշիկը նախապատվերի դեպքում արժե $175։ Հաջողության հասնելու դեպքում Powerlace-ը վաճառքի դուրս կգա 2015-ի մայիսին։

Աղբյուրը՝ Kickstarter.com