Գիշերային ժամերին պլանշետով գիրք կարդալը հանգեցնում է քնի խանգարումների

Գիշերային ժամերին պլանշետով գիրք կարդալը հանգեցնում է քնի խանգարումների

A-ten-year-old-boy-uses-an-Apple-Ipad-tablet-computerՔնելուց առաջ պլանշետով կարդալով տարվելն այնքան էլ անվտանգ չէ։ Այս մասին վկայում է Բոստոնի Brigham and Women’s Hospital կլինիկայի մասնագետների կատարած հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 12 մարդ, ովքեր հետազոտական կենտրոնում անցկացրել են երկու շաբաթ։ Հինգ օր նրանք քնելուց առաջ գիրք են կարդացել iPad պլանշետով, իսկ հաջորդ հինգ օրեին՝ սովորական գիրք։ Գիտնականները ստուգել են նրանց մելատոնին հորմոնի մակարդակը (հորմոն, որն արտադրվում է քնելուց առաջ) արագ քնի փուլերին, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսունակության համար։ Պլանշետով կարդալու դեպքում հետազոտության մասնակիցների մոտ մելատոնինը արտադրվել է ավելի քիչ, իսկ արագ քնելու փուլերը տևել են ավելի կարճ, արդյունքում հաջորդ օրը մասնակիցները իրենց ավելի հոգնած են զգացել։

Թեև փորձարկման ժամանակ օգտագործվել են iPad-ներ, սակայն գիտնականների խոսքով՝ նույն պատկերն այլ պլանշետների դեպքում է։ Քնի խանգարմանն, ամենայն հավանականությամբ, էկրանի լույսն է։ Առանց լույսի Kindle ընթերցիչներն, օրինակ, չեն հանգեցնում քնի խանգարումների։

Աղբյուրը՝  PNAS