Նստակյաց կենսակերպի վնասները՝ 60 վայրկյանանոց տեսանյութում

Նստակյաց կենսակերպի վնասները՝ 60 վայրկյանանոց տեսանյութում

Ավստրալացի հայտնի անիմատոր Դանկան Էլմսը (Duncan Elms) ստեղծել է 60 վայրկյանանոց տեսանյութ, որն ամփոփ ներկայացնում է նստակյաց կենսակերպի վնասները։ Հեղինակն օգտագործել է վերջերս կատարված հետազոտության տվյալները, որին մասնակցել է մոտ 200 հազար մարդ։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ օրական 11-ից ավել ժամ նստող մարդկանց մոտ վաղաժամ մահացության ռիսկը 40%-ով ավելի բարձր է, քան մոտ 4 ժամ նստողների մոտ։

Երբ մարդը նստում է, նրա օրգանիզմը սկսում է 90%-ով ավելի քիչ ճարպեր այրել, ինսուլինի մակարդակն ընկնում է, իսկ արյան ճնշումը բարձրանում։ Այն մարդիկ, ովքեր քիչ են շարժվում օրվա ընթացքում, ենթարկվում են սրտանոթային հիվանդություններ, դիաբետ, կրծքի ու աղիքային քաղցկեղ ձեռք բերելու մեծ ռիսկի։

Աղբյուրը՝ Gizmodo

Բաժիններ: Բլոգ