Facebook-ը թողարկել է լուսանկարների պրիվատ փոխանակման հավելված

Facebook-ը թողարկել է լուսանկարների պրիվատ փոխանակման հավելված

Facebook սոցցանցը թողարկել է նոր Moments հավելվածը, որը թույլ կտա կիսվել լուսանկարներով՝ առանց սոցցանցում տեղադրելու։ Հավելվածն ունի լուսանկարներն ավտոմատ խմբավորելու և դեմքերը ճանաչելու ֆունկցիա։

Moments-ը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Եթե հավելվածը ձեր լուսանկարներում հայտնաբերում է ֆեյսբուքյան ընկերներին, ապա առաջարկում է կիսվել նրանց հետ։ Լուսանկարները հնարավոր կլինի տարածել նաև Facebook-ում, Instagram-ում կամ Messenger-ում։

Աղբյուրը՝ Facebook Moments

Բաժիններ: Սոցիալական