Ինչո՞վ են զբաղվել հայտնի ձեռներեցները մինչև 30 տարեկանը (մաս 2)

Սթիվ  Ջոբս

businessmen before 30 4

Apple-ի հիմնադիրն իր կարիերան սկսել է դեռևս 12 տարեկանում: Այդ ժամանակ Ջոբսն իր դպրոցի ֆիզիկայի լսարանի համար հավաքում էր էլեկտրական հոսանքի հաճախականության ինդիկատոր և նրան պետք էին որոշ մասեր: Նա զանգահարեց Hewlett-Packard ընկերության համահիմնադիր Հյուլեթին և խնդրեց իրեն ուղարկել անհրաժեշտ մասերը, վերջինս համաձայնեց և առաջարկեց Սթիվին աշխատել իր ընկերությունում: Այնտեղ նա առաջին անգամ հանդիպեց Սթիվեն Վոզնյակին:

Երբ Ջոբսը 16 տարեկան էր, նա և Վոզնյակը ծանոթացան այն ժամանակ շատ հայտնի հաքեր Կապիտան Կրանչի հետ, ով պատմեց երիտասարդներին, թե ինչպես է հնարավոր «Կապիտան Կրանչ» կոչվող փաթիլների տուփի շնորհիվ ստեղծվող հատուկ ձայների միջոցով խաբել կապի միջոցները և անվճար զանգեր կատարել ամբողջ աշխարհով մեկ:

businessmen before 30 5

 

Շուտով Վոզնյակը հավաքեց առաջին սարքը, որը կոչվում էր «Կապույտ արկղ», այն թույլ էր տալիս մարդկանց ստեղծել Կրանչի սուլոցի նմանակը և անվճար զանգեր իրականացնել ամբողջ աշխարհով մեկ: Ջոբսն սկսեց զբաղվել այդ սարքի վաճառքով, նա կարողացավ վաճառել «Կապույտ արկղները» 150 ԱՄՆ դոլարով, մինչդեռ դրանց ինքնարժեքը կազմում էր $40:

1972-ին Ջոբսն ավարտեց դպրոցը և ընդունվեց Փորթլենդի Ռիդ քոլեջ (Օրեգոն նահանգ): Սակայն, առաջին իսկ կիսամյակից հետո նա դուրս եկավ համալսարանից և երկար ժամանակ ապրուստի միջոց հայթայթելու համար հավաքում և հանձնում էր դատարկ շշեր, գիշերում ընկերների սենյակներում:

Այնուհետև Ջոբսը գործի անցավ Atari ընկերությունում, որն արտադրում էր պահանջարկ վայելող հայտնի վիդեոխաղեր. նա ցանկանում էր գումար վաստակել՝ դեպի Հնդկաստան ճամփորդություն սկսելու համար: Հնդկաստանից վերադառնալուց հետո նա շարունակեց իր աշխատանքն Atari-ում մինչև այն պահը, երբ Վոզնյակը ցուցադրեց նրան առաջին շարժական համակարգչի նախատիպը:

 

Էրիկ Շմիդտ

businessmen before 30 6

 

Google-ի ղեկավարը դեռևս վաղ տարիքում մեծ հետաքրքրություն էր տածում գիտության հանդեպ, միգուցե այն պատճառով, որ նա ծնվել էր գիտնականների ընտանիքում: 21 տարեկանում նա ստացել է էլեկտրատեխնիկի բակալավրի աստիճան Փրինստոնի համալսարանում։ 24-ում` մագիստրոսի աստիճան համակարգչային ցանցերի գծով Կալիֆորնիայում գտնվող Բերկլի համալսարանում: Այնուհետև նա գործի է անցել Xerox ընկերության PARC լաբորատորիայում, որի կողմից ստեղծված ինովացիոն նորարարությունները մինչ այժմ օգտագործվում են համակարգչային տեխնիկայի բնագավառում: Հենց այս լաբորատորիայում են ստեղծել համակարգչային մկնիկը, գրաֆիկական ինտերֆեյսը, լազերային տպիչը և այլն:

1982-ին Շմիդտը պաշտպանեց իր դոկտորական դեսերտացիան՝ համակարգչային գիտություններ մասնագիտացմամբ: Մինչ Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնին անցնելը, 2001-ին նա նախագծում էր SUN ընկերության մարտավարությունը` համակարգչի շնորհիվ ինտերնետում աշխատանքներ կատարելու ուղղությամբ: Նա եղել է նաև Siebel Systems ընկերության տնօրենների խորհրդի անդամ և Novell ընկերության գործադիր տնօրեն:

Շարքի առաջին մասը կարդացեք այստեղ։