Ձեռագիր գրող ռոբոտ (տեսանյութ)

Ձեռագիր գրող ռոբոտ (տեսանյութ)

21-րդ դարում մարդկանց հիմնական մասը գրում է հիմնականում ստեղնաշարի օգնությամբ, սակայն հրաժարվել ձեռագիր գրից, այնուամենայնիվ, չի ստացվում: Այս իսկ պատճառով ընկերությունը ստեղծել է Axidraw ձեռագիր գրող ռոբոտը, որը կօգնի օգտատերերին հեշտացնել ձեռագիր նամակներ, փաստաթղթեր և այլ տեսակի թղթաբանության կազմման գործընթացը:

Axidraw-ն կարող է գրել ցանկացած A4 ձևաչափի թղթի վրա: Սարքն աշխատում է Inkscape տեխնոլոգիայով, սակայն այն բաց է նաև այլ աղբյուրների և հավելվածների համար, այնպես որ Դուք կարող եք հրահանգել սարքին գրել որևէ թղթի վրա ցանկացած ՕՀ-ից: Սարքի գինը կազմում է 450 ԱՄՆ դոլար։

Աղբյուրը` Makezine