Nike HyperAdapt 1.0 ավտոմատ ամրակապվող սպորտային կոշիկներ

Nike HyperAdapt 1.0 ավտոմատ ամրակապվող սպորտային կոշիկներ

Անցած տարի աշնանը դերասան Մայքլ Ջեյը Nike-ից նվեր ստացավ իրական սպորտային կոշիկներ՝ ավտոմատ ամրակապման հնարավորությամբ, որոնք շատ նման էին «Անցյալ դեպի ապագա 2» ֆիլմում իր մարմնավորած կերպարի հագած կոշիկներին:

Այդ ժամանակ Nike-ը հայտարարեց, որ դա այդ տեխնոլոգիայի միայն առաջին սերունդն է, ընկերությունը մտադիր է զարգացնել այն և անցկացնել անցկացնել փորձարկումներ տարբեր սպորտաձևերում:

Այս շաբաթ ներկայացվել են Nike HyperAdapt 1.0 սպորտային կոշիկները, որոնք ունեն նմանատիպ գործառույթ: Ծրագրի ղեկավար Տիֆֆանի Բիրսը (Tiffany Beers) հայտարարում է, որ հագնելով կոշիկները՝ Դուք կկարողանաք արագ կարգավորել հարմարավետ ամրացման աստիճանը՝ կողքերի երկու սեղմակների միջոցով:

nik2

Իհարկե, այսքանով աշխատանքները չեն ավարտվել, իսկ տվյալ պահին հանրահայտ կոշիկի դիզայներ Թինկեր Հեթֆիլդը (Tinker Hatfield) զբաղվում է սպորտային կոշիկների տարբերակով, որոնք կհարմարեցվեն մարզիկին ցատկի ժամանակ՝ փոխելով ոտքի ուժի ներգործումը: Իսկ թե ինչպես է այդ պարագայում կառավարվելու դա, Nike-ը դեռևս ոչինչ չի ասում:

nik3

Nike HyperAdapt 1.0 կոշիկները շուկայում կհայտնվեն այս տարվա Սուրբ ծննդյան արարողություններին ընդառաջ և հանդես կգան երեք գունային տարբերակներով, սակայն գինը դեռևս անհայտ է: Սկզբնական շրջանում կոշիկները հասանելի կլինեն միայն Nike+ ակումբի անդամներին:

Աղբյուրը՝ Nike