Գաջեթներ, որոնք այդպես էլ հաջողություն չունեցան (մաս 1)

Նորարար լուծումներ փնտրող ստեղծագործողներին ոչ միշտ է հաջողվում ստեղծել այնպիսի սարք, որը հաջողություն կունենա, ահա այդպիսի գաջեթների օրինակներ, որոնք ձախողվել են դեռևս արտադրության փուլին չհասած:

Ջրի տակ շնչելու համար նախատեսված դիմակ

Failed devices 1

Սուզորդները և ծովային հանգստի սիրահարները վաղուց էին երազում այնպիսի դիմակի մասին, որի շնորհիվ հնարավոր կլինի շնչել ջրի տակ: Triton-ի ստեղծողները ասում են, որ գտել են մի որոշում, որը իրականություն կդարձնի այդ երազանքը: Այս սարքը կարողանում է ֆիլտրել ջուրը` անցկացնելով այն ջրի մոլեկուլից ավելի նեղ անցքի միջով, որի արդյունքում թթվածինը թափանցում է ներս, իսկ ջուրը մնում է դրսում: Սրանից բացի՝ դիմակի մեջ կա երկու փոքրիկ տարա, որոնք լցված են թթվածնով: Թե ինչպես են դրանք միացված կոմպրեսորի հետ, որը ջրից արտազատում է թթվածինը, պարզ չէ: Ստեղծողները անհանգստանում են, որ իրենց հայտնագործությունը կգողանան և այդ պատճառով չեն բացահայտում գաղտնիքը: Այս դիմակի շնորհիվ հնարավոր է ջրի տակ շնչել մինչև 45 րոպե և գտնվել 4.5 մետր խորության տակ: Մեկ սուզումից հետո անհրաժեշտ կլինի լիցքավորել սարքի մարտկոցը, իսկ երկու սուզումից հետո` փոխել օդի տարաները:

Իսկ ինչ տեղի ունեցավ սարքի հետ: Ստեղծողներին բացահայտեցին օվկիանոսագետները: Ինչպես հաղորդում է Digital Trends ամսագիրը, հանգստի ժամանակ մարդուն անհրաժեշտ է մոտավորապես 250 միլիլիտր թթվածին` մեկ րոպեում, իսկ օվկիանոսի մակերեսին ջուրը թթվածնով հագեցած է այնպես, որ մեկ լիտրում առկա է 6-14 միլիլիտր թթվածին: Նստելու և չշարժվելու դեպքում դիմակի միջով կանցնի ավելի քան 90 լիտր ջուր, իսկ եթե սկսենք լողալ, ապա ջրի ծավալը կաճի մինչև 190 լիտր (ավելի մանրամասն այստեղ):

Ջրի այսպիսի ծավալներ իր միջով կարող են անցկացնել հզոր պոմպերը, սակայն ոչ մարտկոցով աշխատող դիմակը: Այս նյութի հրապարակումից հետո Triton ընկերությունը ներկայացրեց իր ցուցադրական տեսահոլովակը այն մասին, թե ինչպես է փորձարկվում դիմակը. տեսանյութում դիմակը հագած փորձարկողը 13 րոպե շարունակ գտնվում է ջրի տակ: Ըստ երևույթին՝ դրա շնորհիվ հնարավոր է շնչել ջրի տակ, սակայն ոչ 45 րոպե և միայն թթվածնի ներկառուցված տարաների շնորհիվ:

 

Հրաշք ժամացույց՝ ընդամենը 140 ԱՄՆ դոլարով

Failed devices 2

Kreyos Meteor ժամացույցը չափից դուրս լավն էր, որպեսզի իրականություն լիներ: Այս խելացի ժամացույցը պետք է հնարավոր լիներ կառավարել ժեստերի և ձայնի միջոցով, պետք է դիմանար ջրի ճնշմանը, կառավարեր օգտատերի քունը և առօրյա ակտիվությունը, աշխատեր ցանկացած սմարթֆոնի հետ և մեկ լիցքավորմամբ աշխատեր մեկ շաբաթ և այս ամենը ընդամենը 140 ԱՄՆ դոլարով:

Ինչ տեղի ունեցավ սարքի հետ: Դրանք այնքան անհաջող էին ստացվել, որ առանց սմարթֆոնի օգնության չէին կարողանում նույնիսկ ժամանակը ցույց տալ: Հայտարարված ֆունկցիաների մեծ մասը չէին աշխատում կամ իսպառ բացակայում էին: Ժամացույցը թրջվում էր ջրի տակ և դադարում աշխատել, չէր ճանաչում ժեստերը և այլն: Նույնիսկ նրանց արտաքին տեսքն այն չէր, ինչ որ ցուցադրված էր նախնական տարբերակում: Նախագծողը սկզբում ամեն ինչի համար մեղադրեց արտադրողին` չինական Viewcooper ընկերությանը, իբր թե նրանք իրենց նախագիծը գողացել են և պայմանագիրը կատարելու փոխարեն մատակարարել են այն այլ ընկերություններին: Այնուհետև ընկերությունը սկսեց արգելափակել այն օգտատերերին, որոնք համացանցում բացասական մեկնաբանություններ էին թողնում ժամացույցի հասցեին:

Աղբյուրը` Afisha