Dyson-ն ապշեցրել է վարսահարդարման իր նոր տեխնոլոգիայով

Dyson-ն ապշեցրել է վարսահարդարման իր նոր տեխնոլոգիայով

Dyson ընկերությունը, որը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների կենցաղային տեխնիկայի թողարկման մեջ, հերթական անգամ զարմացրել է սպառողներին: Այս անգամ բրիտանացի մասնագետ Ջեյմս Դայսոնը ներկայացրել է մազերի հարդարման հեղափոխական սարք՝ Dyson Supersonic:

Վարսահարդարիչը տարբերվում է կոմպակտ չափսերով և քաշով՝ միևնույն ժամանակ ունենալով 8 անգամ ավել հզորություն, քան մրցակիցները: Dyson Supersonic-ի մշակման վրա բրիտանական ընկերությունը ծախսել է 4 տարի և 50 մլն դոլար ֆունտ ստերլինգ:

Սակայն նոր վարսահարդարիչի հիմնական տարբերակող գիծը դիզայնն է: Ի տարբերություն այլ՝ ստանդարտ վարսահարդարիչների, Dyson Supersonic-ի շեղբերը թաքնված են ներսում, այդկերպ սարքը ֆուտուրիստական տեսք է ստանում: Բացի այդ՝ նոր վարսահարդարիչն ունի ջերմաստիճանի կառավարման ինտելեկտուալ համակարգ, ինչը թույլ է տալիս կանխել չափից շատ տաքացումը և մազերի վնասումը:

Նորույթի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի սեպտեմբերին, այդ ժամանակ էլ հայտնի կդառնա սարքի եվրոպական արժեքը: ԱՄՆ-ում Dyson Supersonic-ն արժե 399 դոլար:

Աղբյուրը՝ sostav.ru