Google Home-ը կխոսի Ձեզ հետ և կնվագի Ձեր սիրած երգերը

Google ընկերությունը երեկ կայացած I/O կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է Google Home սարքը: Այն նման է Amazon Echo-ին, բաղկացած է մի քանի բարձրախոսից ու ընդունում է ձայնային հրահանգներ:

Սարքը հիշեցնում է ծաղկաման կամ լուսամփոփ: Սարքի մասերը հնարավոր է փոխել՝ համապատասխանեցնելով այն տան ինտերիերին:

Google Home-ն ունի որակյալ հնչողություն և այս առումով շատ հարմար է երաժշտություն լսելու համար:

սարք2

Սարքն աշխատում է Google Play Music-ի, Google Cast-ի, ինչպես նաև Google Assistant ձայնային օգնականի հետ՝ ընդունելով հրահանգներ ու պատասխանելով հարցերին: Google Home-ը պաշտոնապես կթողարկվի այս տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ The Verge