Pokemon Go սաղավարտը կպաշտպանի գլուխը պոկեմոններ բռնելիս

Pokemon Go սաղավարտը կպաշտպանի գլուխը պոկեմոններ բռնելիս

Շվեդ գյուտարար ու լրագրող Սիմոնա Գիերտցը (Simone Giertz) ներկայացրել է նոր սարք, որը օգտակար կլինի Pokemon Go խաղի սիրահարներին:

Սա սաղավարտ է, որը ոչ միայն կպաշտպանի խաղացողի գլուխը վտանգավոր պահերին, այլև կազատի նրա ձեռքերը, քանի որ կարող է պահել սմարթֆոնը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղը թողարկվել է 2016-ի հուլիսի 6-ին. սկզբնական շրջանում Pokemon Go-ն հասանելի էր միայն ԱՄՆ-ում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, իսկ այժմ արդեն մի քանի տասնյակ երկրներում, սակայն Հայաստանն առայժմ այդ երկրների ցանկում չէ: Իսկ թե ինչպես տեղադրել խաղը, եթե գտնվում եք Հայաստանում, կարդացեք այստեղ:

Աղբյուրը` CNet