ReSpeaker-ը կսովորեցնի ցանկացած սարքի հասկանալ մարդկային խոսքը

ReSpeaker-ը կսովորեցնի ցանկացած սարքի հասկանալ մարդկային խոսքը

Շատ արտադրողներ ձգտում են իրենց սարքերը համալրել մարդկային խոսքը հասկացող տեխնոլոգիաներով: Խոսքը սմարթֆոններում առկա վիրտուալ օգնականների մասին չէ: Այսօր ձայնային հրահանգներով կառավարումը դուրս է եկել շարժական սարքերի սահմաններից ու թափանցում է ամեն տեղ` սկսած ավտոմեքենաների համակարգչից մինչև կենցաղային տեխնիկա:

Seed Studio ընկերությունը ներկայացրել է ReSpeaker սարքը, որը կարող է օգնել ցանկացած սարքի հասկանալ մարդկային խոսքն ու հրահանգները: Ընդ որում` նույնիսկ այն սարքերը, որոնք թողարկվել են տարիներ առաջ:

ReSpeaker-ը բաղկացած է MT7688 Wi-Fi մոդուլից ու բարձրորակ միկրոֆոնից: Այն կարողանում է խլացնել շրջակա աղմուկն ու մշակել լսվող ձայնային հրահանգը Microsoft Cognitive Service, Amazon Alexa Voice Service, Google Speech API, Wit.ai և Houndify համակարգերի միջոցով:

Նախագիծը ներկայացվել է քրաուդֆանդինգային կայքերից մեկում, և մի քանի օրվա ընթացքում Seed Studio-ն հավաքել է 2,5 անգամ ավելի շատ գումար, քան պահանջվում էր:

Սպասվում է, որ ReSpeaker-ը կարժենա $69:

Աղբյուրը` geeky-gadgets.com