PicsArt-ը թողարկել է նոր հավելված` տեսանյութեր խմբագրելու համար

PicsArt-ը թողարկել է նոր հավելված` տեսանյութեր խմբագրելու համար

Հայկական PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտագործողների թիվն անցել է 80 միլիոնը, և այս առիթով թողարկվել է հավելվածի ամբողջովին փոփոխված տարբերակը, որն արդեն հասանելի է App Store-ում: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց ընկերության համահիմնադիր և գործառնությունների գծով տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:

 

Հավելվածում կատարելագործվել են նկարների հետ աշխատելու ֆունկցիաները: Դրանք կոչվում են Magic Effects ու կարողանում են վերլուծել լուսանկարը ու մի քանի վայրկյանում վերածել այն արվեստի գործերի: Շուտով կթողարկվի նաև հավելվածի` Android ՕՀ-ի համար նախատեսված տարբերակը:

02-3

01-2

 

PicsArt-ի նոր ինտերֆեյսն ավելի գունեղ է, ոգեշնչող ու զվարճալի: Փոփոխվել է նաև հավելվածի լոգոտիպը.

pa_gif-loopԲացի վերոնշյալ բոլոր թարմացումներից` PicsArt-ը ներկայացնում է բոլորովին նոր Magic Video հավելվածը, որը թույլ կտա խմբագրել տեսանյութերը: Հավելվածը բավական արագ է աշխատում հոլովակների հետ ու օգտագործում է արհեստական ինտելեկտ` ցանկացած ֆիլտր օպտիմիզացնելով տվյալ տեսանյութի համար: