Instagram Stories-ը կհայտնվի WhatsApp-ում

Instagram-ն սկսել է թեստավորել նոր ֆունկցիա, որը թույլ կտա Stories-ը տեղափոխել նաև WhatsApp մեսենջեր, որն էլ ավելի հանրահայտ կդարձնի օգտատերերի անհետացող հրապարակումները։

TechCrunch–ի հաղորդմամբ` արտաքին տեսքով դրանք գրեթե չեն տարբերվի WhatsApp-ում արդեն իսկ գործող WhatsApp Status-ից։

Այս գաղափարը պատկանում է սոցցանցի օգտատերերից մեկին։ Երկու ընկերությունները հավանություն են տվել այս նախաձեռնությանը, քանի որ այն ներառում է մի շարք առավելություններ, որոնցից գլխավորը Stories-ի դիտումների քանակը մեծացնել է։

WhatsApp-ի «սթորիները» տարբերակելու համար կնշվեն հատուկ սիմվոլով։

Նշենք, որ WhatsApp–ը այս տարվա սկզբից դադարել է գործել որոշ օպերացիոն համաարգերի ու սմարթֆոնների համար։ Այն չի աշխատի Windows 8.0, BlackBerry OS կամ BlackBerry 10 համակարգերում։

Այս տարի պլանավորվում է դադարեցնել մեսենջերի աշխատանքը Nokia S40/S60-ում, ավելի ուշ` 2020-ին Android 2, 3, 7  և ավելի հին համակարգերում։